20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ձմռանը մազերը եւ մաշկը խնամելու կանոնները

Շատ քչերն են, որ ձմռանը գոհ են լինում իրենց մաշկի եւ մազերի որակից: Ցուրտ եղանակը լրջորեն ազդում է թե մազերի, թե մաշկի վրա, մազերը շուտ են ճարպոտում, թուլանում են, սկսում են թափվել, իսկ ահա մաշկը սկսում է թեփոտել, ցավոտ ճաքեր են առաջանում:

Որոնք են ձմռանը մազերը եւ մաշկը խնամելու գլխավոր կանոնները:

Սառը եղանակին պարտադիր գլխարկ կրեք: Սառը օդը շատ արագ է վնասում մազերը եւ գլխամաշկը, դրանից խուսափելու համար գլխարկ կրեք:

F վիտամինով հարուստ միջոցներով խնամեք մաշկը, ձմռանն այն շատ անհրաժեշտ է:

Կրճատեք ֆենի օգտագործումը ձմռանը: Փորձեք հնարավորինս քիչ այն օգտագործել, սրբիչով մի լավ չորացրեք մազերը, նոր միայն սկսեք հարդարել ֆենով:

Վերանայեք ձեր սննդակարգը: Մազերի եւ մաշկի որակի վրա մեծ ազդեցություն ունի սնունդը: Այդ պատճառով սառը եղանակին մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ձկնեղեն օգտագործել, պոպոք եւ  բուսական յուղեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ