25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14ԳՇ կարգադրությունը «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների ու դրանց  կանխարգելման մասին» վերնագրով։

«Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, բայց 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրաս ու այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին», – նշեց վարչապետը։

Նա ասաց, թե այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած դեպքը։

Բայց ինչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարրան լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է  զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ։ Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները», – նշեց Նիկոլ Փաշինյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ