20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գաղտնի որոշմամբ ԱԱԾ-ն կես միլիոն դոլարով 5 ամենագնաց է ձեռք բերել. Փաշինյանի ընտանիքին սպասարկելու համար. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրից տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։

4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։ Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։
Իսկ Lexus LX-ը, թերթի տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ընդ որում՝ օպերատիվ համարանիշներով։ Նկատենք, որ Փաշինյանի կնոջն այս պահին էլ բավականին թարմ ու շքեղ ամենագնաց է սպասարկում՝ Lexus GX460, բայց, հավանաբար, որոշել են ավելի թարմացնել՝ բյուջեի հաշվին ավելի բարձր դասի ու վերջին սերնդի Lexus LX պատվիրելով։

Տեղեկությունը թերթը փորձել է ճշտել ԱԱԾ-ից, թեեւ հույս չկար, որ հստակ պատասխան կստանան, քանի որ գաղտնի որոշմամբ կատարված խոշոր գնման մասին է խոսքը։ ԱԱԾ մամուլի վարչությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին մեր տեղեկությունը։ Նոր ձեռք բերված ամենագնացներն այս պահին տեխնիկական որոշակի համալրումներ են անցնում եւ մոտ ժամանակներս կսկսեն շահագործվել։
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի համար եւս 2 նոր մեքենա էին ձեռք բերել, մեկը՝ զրահապատ Lexus LX570 ամենագնաց (արժեքը՝ մոտ 250 հազար դոլար)։ Դրանով շրջում է անձամբ ինքը՝ հիմնականում մարզեր մեկնելիս, մյուսը՝ Toyota Hiace, որը դարձյալ ուղեկցող մեքենա է՝ նախատեսված թիկնապահների համար։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ