13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան, Իրանի նախագահ Ռայիսիի հրավերով ժամանել է Թեհրան, հաղորդում է IRNA գործակալությունը։

ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին պաշտոնապես կհանդիպի «Սաադաբադ» մշակութային-պատմական համալիրում։

Փաշինյանն ու Ռայիսին հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրեն համագործակցության փաստաթղթեր և կմասնակցեն մամուլի ասուլիսի։ Փաշինյանի օրակարգում է նաեւ հանդիպում Իրանի մի շարք պաշտոնյաների հետ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ