20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետպատվերով բուժվող հիվանդը փախել է. Հայկական ժամանակ

62-ամյա Ալիսա Դավթյանը երկու օր Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում է անցկացրել եւ ուղղակի ապշած է այնտեղ ստացած վերաբերմունքից:
“Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ այս կինը պատմել է, որ տեսնելով` բժշկական հաստատությունում իրենով զբաղվող բժիշկ չի գտնվում, երկու օր անց թողել հեռացել է: Նա մեկ այլ բաժանմունքից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Թերթի թղթակցին Ալիսա Դավթյանը պատմել է, որ ինքը ռեւմատիկ հիվանդ է, երկար ժամանակ բուժում է ստանում: Ասել է, որ ենթադրաբար իր մոտ առաջացած խնդիրները ստացած դեղորայքից են` թունավորում կամ ալերգիա: Կինը նախ դիմել է Սրտաբանական հիվանդանոցի “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնի իր բժշկին: Այստեղ տեսնելով, որ տվյալ դեպքում ի զորու չեն օգնել Ալիսա Դավթյանին, շտապ օգնություն են կանչել, եւ նա տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Նրա խոսքով, այստեղ իրեն երկու օր անընդմեջ կաթիլային ներարկում են արել` չորս լիտր հեղուկ, իսկ դրանից հետո տարբեր մասնագետներ են եկել եւ ասել, որ նա իրենց հիվանդը չէ եւ հրաժարվել են օգնություն ցուցաբերել: Համապատասխան բժիշկ այդպես էլ չի գտնվել: Տեսնելով այդ անտարբերությունը` Ալիսա Դավթյանը հեռացել է հիվանդանոցից: Նա համոզված է, որ այս ամենը պայմանավորված է իր՝ պետպատվերով հիվանդ լինելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ