19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահագն Խաչատուրյանը որեւէ խախտում չի տեսնում թագուհու դագաղի մոտ նկարվելու մեջ. Ժողովուրդ

9cb591b246ae5b53d4af012a5d27f18a

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»:

Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ենթադրել կարելի է, որ հետայսու սգո բոլոր արարողությունների ժամանակ կարելի է անգամ դիրքավորվել, ապա նոր լուսանկարվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ