26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորների մտահոգությունը ավելի է խորացել փակ դռների հետեւում Փաշինյանի հետ ունեցած խոսակցությունից հետո. Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ եւս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։

Տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, եւ Փաշինյանը չի թաքցրել ոչինչ եւ մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից եւ նրա անկեղծ եւ բաց տեքստով խոսքերից հետո։

Հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Ինչպես շատ այլ հանդիպումների ժամանակ, այս անգամ եւս պայմանավորվածություն է եղել խոսակցությունը պահել փակ դռների հետեւում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ