23 Սեպտեմբերի, Saturday, 2023
KFC

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են. Փաստ

26341720_0_0_1601_901_1920x0_80_0_0_9008bc7283e800997ae08829a1a73511

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։

Թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական դաշտի ամբողջ սպեկտրը՝ սկսյալ անկախ լրատվամիջոցներից մինչև ընդդիմադիր կամ պետական և իշխանական վերահսկողությամբ լրատվամիջոցներ, որոնք կհավատարմագրվեն։Թերթի ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։ Ի դեպ, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են, որ անցկացվում են ոչ թե Ֆեյսբուքի միջոցով կամ միայն «սվոյ» լրատվամիջոցների մասնակցությամբ, այլ, այսպես կոչված, «բոլորի համար» բաց ֆորմատով :

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ