24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կարճ՝ Նիկոլի այսօրվա ելույթի վտանգների մասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարճ՝ Նիկոլի այսօրվա ելույթի վտանգների մասին։
1. Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի վրա հղումներ անելը եւ տգիտություն է, եւ դավաճանություն։

Տգիտություն, որովհետեւ Հայաստանի Գերագույն Խորհուրդն այն վավերացրել է վերապահումներով՝ հաշվի առնելով Արցախի խնդիրը։
Դավաճանություն, որովհետեւ օրակարգ է վերադարձվում անկլավների հարցը: Հիշեցնե՞մ, թե դա ինչ արհավիրք է Հայաստանի համար։
2. Ի՞նչ է նշանակում . «Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»։

Այսինքն, Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլեւս ձեօքերը լվանում է, այն թողնելով Ադրբեջանի հետ один на один»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ