20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, ըստ tert.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին «կոնֆլիկտին» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան), հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվի ագրեսիայի հետևանքով ունի 135 զոհ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ