18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որդուս մարմինը սպանված են ուղարկել. գերեվարված Դավիթ Գիշյանի դին հայրն է ճանաչել

«Որդուս Ադրբեջանը սպանված է ուղարկել, մարմինն անձամբ եմ ճանաչել»,- հայտնել է տեսանյութից հայտնի գերու հայրը՝ Բարսեղ Գիշյանը: Նշենք, որ iPress.am-ը տեղեկացրեց, որ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել գերեվարված Դավիթ Գիշյանի դեպքից։

Մեզ հայտնեցին որ, օրերս գերեվարված Դավիթ Գիշյանին ադրբեջանական ԶՈՒ-ն սպանել և երեկ մարմինը փոխանցել է Հայաստանին։ Դավիթը հայտնի տեսանյութի գերին է, որտեղ ադրբեջանցիները վիրակապում էին ուսից վիրավոր Գիշյանին։ Նրա վիրակապման կադրերը հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանն էր հրապարակել և գրել հետևյալը․

«Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն. Ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- տեսանյութին կից գրել է Գիշյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Գիշյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ