27 Մարտի, Երկուշաբթի, 2023
KFC

Երբ խայտառակության ու պատերազմի միջև ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն. Շարմազանով

278579753_524676725689299_584225336829791909_n

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն։

Այն,որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝ փաստ է,բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է եւ խաղաղության օրակարգը,եւ ՀՀ անվտանգությունը։

Ասում է ՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը..

Իրո՞ք։

Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է,ի՞նչ ես արել դրա դեմ։

Ոչինչ։

44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց,ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։

Պատասխանն ակնհայտ է:

Պատերազմից հետո որեւէ քպ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիեւի հայատյաց ելույթներին։

Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։

Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք,քպ-ականներն ասում են՝ սադրանք։

Ի՞նչ սադրանք։

Կամ ու՞մ վրա եք մուննաթ գալիս։

Ո՞վ է 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին Սյունիքում նոր տարածքներ զիջել թշնամուն։

Ե՞ս։

Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։

Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։

Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի»։

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ