26 Փետրվարի, Երկուշաբթի, 2024
KFC

Պոպուլիզմից պետք է դուրս գանք. Հայկ Դերզյան

«Մենք ունենք ներքին լուրջ խնդիր, դա հասարակության հետ աշխատանքն է: Շարքային քաղաքացին բացում է հեռախոսը և կարդում   այն մեդիաաղբը, որը հրամցվում է այս իշխանության կողմից: Իշխանությունն այս առումով բազմավեկտոր է. Գիտի՝ ինչպես աշխատել, ինչը թիրախավորել»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց  ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

 

«Պետական կառավարումը ֆիլմ չի, որ մի սուպեր հերոս ծնվի ու ամբողջն իրականացնի: Մի անձով պայմանավորված չէ: Հայաստանին լուրջ պետական համակարգ է պետք, լուրջ ռազմավարություն: Ընդամենը 30 տարվա անկախություն ուենցող պետություն ենք: Այդ ճոխությունը չունենք, որ ասենք՝ դե գիտեք, էս մի մարդը չլինի, այն մի մարդը չլինի: Բա ո՞վ լինի: Անուններ տվեք: Կեղծ թեզերով, նիկոլիզմով տառապելը մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Ուզո՞ւմ ենք լավ պետություն, դե թող ամեն մեկն իր ոլորտում իր գործը լավ անի»,- հավելեց ՀՀԿ անդամը:

Անդրադառնալով թշնամի պետությանը՝ Հայկ Դերզյանն ասաց, որ այնտեղի ընդդիմադիրները հայտնում են, որ պատերազմում հաղթանակ տանելով՝ «լվացել» են հասարակության ուղեղը:

 

«Ադրբեջանի իշխանությունը նման է ՀՀ իշխանությանը: Շատերը դժգոհում են, որ մի շարք քաղաքացիների ներս չեն թողնում Ադրբեջան: Շատ լավ հիշում եք, թե վերջին մի քանի ամսվա ընթացքում քանի ընդդիմադիր հայացքներ ունեցողների Հայաստան թույլ չտվեցին մուտք գործել»,- նշեց նա:

Անի Կարապետյան

168.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ