13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն. Իշխան Սաղաթելյան /Տեսանյութ/

Մեկնարկեց «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» թեմայով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրային քննարկումը:

Պարտության եւ ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ եւ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման ԱԺ-ն. ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: ԱԺ-ի պատերից ներս շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր քաղաքացիներից  մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները եւ նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար,-ասաց նա՝ հավելելով,- մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը եւ իրագործումը»: 

Տեսանյութը՝ News.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ