27 Նոյեմբերի, Կիրակի, 2022
KFC

Այս թուրանածին խունտայի ներկայացուցիչները՝ իրենց գլխավոր դավաճան-պարագլխով հանդերձ, շատ շուտով բռնելու են Սահակաշվիլու ճանապարհը

306268596_1103890507196427_630978204225696520_n

Երբ 2011 թ․ սեպտեմբերին Սահակաշվիլու ֆաշիստական վարչակարգը մորս ազատեց Ախալքալաքի իմ հայրենի Ղադո գյուղի դպրոցից՝ մայրս զանգեց ինձ և արտասվեց։
Ես ամեն ինչ արեցի, որ կյանքի 30 տարիները իր սիրելի դպրոցին նվիրած մաթեմատիկայի ուսուցչուհի մայրս վերականգնվի իր աշխատանքին, սակայն՝ ապարդյուն։

Ինձ հանցավորի չափ մեղավոր էի զգում, քանի որ իմ հասարակական – քաղաքական գործունեության պատճառով Սահակաշվիլու վարչակարգը դիմել էր այդչափ տմարդի, նողկալի և Բերիային բնորոշ քայլի՝ ինձ լռեցնելու համար աշխատանքից հեռացնելով հեռավոր գյուղում իր սրբազան գործունեությամբ զբաղվող մի կնոջ։ Արդյունքում՝ ատամներս սեղմած մորս ասացի՝ չնեղվես, դու արդեն մեր դպրոցի պատմության մեջ քո արժանի տեղն ունես, նմանապես իրենց արժանի տեղը կգտնեն նաև թյուրքական շահերին ծառայող սահակաշվիլիական այդ մանր ու մեծ բորենիները։ Իհարկե, այդ օրերին անհավատալի էր, որ տոտալ բռնատիրություն հաստատած Սահակաշվիլուն հնարավոր էր քշել։

Անցավ ուղիղ մեկ տարի, և 2012 թ․ հոկտեմբերին նորօրյա Բերիայի՝ Սահակաշվիլու թուրանածին վարչակարգը վռնդվեց երկրից, շատերը հասցրեցին թռչել նավից, շատերը՝ երկրից, իսկ գլխավոր պարագլուխ Սահակաշվիլին, տասնյակ տարի «բոմժություն» անելուց հետո, այժմ փտում է այն նույն բանտում, որտեղ իր ձեռամբ հազարավոր անմեղ մարդիկ էին հայտնվել։

Պարո՛ն Սրապիոնյան, ազնվական հայ, չնեղվե՛ք, Դուք Մայր բուհի պատմության մեջ Ձեր արժանի տեղն ունեք, վստահեցնում եմ՝ բարոյապես վաղուց վախճանված այս թուրանածին խունտայի ներկայացուցիչները՝ իրենց գլխավոր դավաճան-պարագլխով հանդերձ, շատ շուտով բռնելու են Սահակաշվիլու ճանապարհը, այն նույն Սահակաշվիլու, որից ոգեշնչվում են ամեն օր։

Դա լինելու՛ է։

Իսկ Ձեր այն գործընկերները, ովքեր այս օրերին թաքուն ուրախացան՝ մտածելով՝ ինչ լավ արին, որ լռեցին, այլապես՝ իրենք էլ էին տուժելու, ամեն աշխատավարձ ստանալիս հիշելու են՝ այդ 30 արծաթը ստանում են հայրենիքի վաճառքի օրերին հանցավոր լռության, Արցախյան գոյապայքարին կյանք տված մեր հերոս քաջորդիների արյունն ուրանալու դիմաց։

Համբերություն և առողջություն, Մե՛ծ ուսուցիչ

Վահե Սարգսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ