25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա´ է իրականությունը. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե…». Սերժ Սարգսյան

Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:

Շատ պարզ խնդիր է, և միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ:

Ես 17-18 տարիների ընթացքում, արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը և ոչ էլ «զիջում» բառը. փոխզիջում՝ երևի թե, այո՛, բայց զիջում՝ ո՛չ:

 

Մենք խնդիր ենք լուծում՝ շատ նվիրական ու մեր ժողովրդի համար կարևոր խնդիր, և ուրիշների պես չենք փորձում դիվիդենտներ թռցնել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ: Մենք խնդիրը լուծում ենք, այո՛, ելույթներով, մենք խնդիրը լուծում ենք հանդիպումներով, մենք խնդիրը լուծում ենք բանակցություններով, տարբեր եղանակներով: Եվ մեր նպատակը, նորից եմ կրկնում՝ մեր խնդրի լուծումն է և այդ ճանապարհին ազնիվ և անկեղծ լինելը՝ ինչպես մեր մարտական ընկերների հետ, այնպես էլ մեր ժողովրդի հետ. երբեք, երբեք անիրականանալի բաներ չասել, երբեք չփորձել մոլորության մեջ գցել մարդկանց:

Սա´ է իրականությունը:

Սերժ Սարգսյան

Արցախ, 15.11.2008թ.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ