13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ հումորները շատ լավն էին»․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։

 

«Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,– ասել է նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ այդ զանգերի ձայները խանգարում են մարդկանց, Հրաչյա Սարգսյանն ասել է, որ այդ համակարգը իր հայտարարությունից դեռևս 25 օր առաջ արդեն աշխատում էր, ուստի վստահ է, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել

«Ես իմ ֆեյսբուքյան էջում պարզապես հայտարարել էի, որ ներդրվել է նման համակարգ, որն արդեն 25 օր է աշխատում էր։ Թեմայի հետ կապված հումորները շատ լավն էին։ Նույիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ արդյոք ի՞նչ կարծիք ունի, բավականին հետաքրքիր հումորներ կային»,- ասել է Հրաչյա Սարգսյանը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ