25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել․ tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։

 

Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։

Մահն արձանագրվել էր Գրիգորյաի գործով առաջին դատական նիստին, որը նախագահում էր Մնացական Մարտիրոսյանը։

 

Ցավալի դեպքի գրանցումից հետո դատավորի նկատմամբ տարբեր հարթակներում սկիզբ առան քննադատություններ, սակայն Դատավորների միության կողմից այդպես էլ որևէ արձագանք չեղավ և հայտնի չէ նրանց դիրքորոշումը։ Ինչով է սա հատկանշական, որովհետև նախկինում` որոշ դատավորների դեպքում, նշված կառույցը պարբերաբար հանդես է եկել սատարող հայտարարություններով։

Ի դեպ, սա նաև առաջին դեպքն է, որ դատավորը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացնում: Tert.am-ը փորձեց կապ հաստատել Ալեքսանյանի հետ` վերոգրյալի առնչությամբ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրում էին Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար: Այս քրեական գործի համար հիմք էր հանդիսացել Գրիգորյանի տված ասուլիսներից մեկի ժամանակ Շիրակի և Արարատի մաչզի բնակիչների հասցեին արված արտահայտությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ