18 Օգոստոսի, Հինգշաբթի, 2022
KFC

Նկատե՞լ եք, լրահոսը լցրել են ինչ-որ «դավաճաններ» բռնելու մասին «տեղեկատվությամբ». Մարգարիտ Եսայան

288892905_1702915730064996_3012216985023531813_n
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Դավաճանության մասին
Նկատե՞լ եք, լրահոսը լցրել են ինչ-որ  «դավաճաններ» բռնելու մասին  «տեղեկատվությամբ»։ Առավոտից -իրիկուն ՀՀ եւ ԱՀ ԱԱԾ-ները հինգ, տաս, վեց, երեք, երկու  «դավաճան» են բռնում, ի ցույց դնում, ինչ-որ մարդիկ իբր պատմում են, թե ոնց եւ ինչ  «տեղեկություն» են հաղորդել ադրբեջանին․․․
Չէ, սրանք ամեն ինչում են պրիմիտիվ, եւ սյուժեն էնքան պարզունակ ու <իմ չաղ, հայկական հարսանիքի» պես ծիծաղելի է, որ չգիտես՝ խնդա՞ս, լաս․․․
եթե հասկանալի չասացի, բացատրեմ․․.
Ամբողջ աշխարհի համար է տեսանելի, թե ով եւ ովքեր են Հայաստանի եւ Արցախի թիվ մեկ, թիվ երկու, թիվ 10 եւ ավելի իրական դավաճանները․․․Ինքը, թիվ մեկը չի էլ թաքցնում, հրապարակավ խոստովանում է, որ կունենայինք նույն վիճակը Արցախի շուրջ, բայց առանց 5 հազար զոհի, եթե ինքը ժամանակին դադարեցներ չարաբաստիկ, իր իսկ հրահրած պատերազմը․․․Բա դավաճանություն չի, ինչ է սրա անունը, ասում է էլ խաղաղության մասին /մինչդեռ ինքն էր խոստացել խաղաղության դարաշրջան, երեւի կուտ էր տվել/, չերազեք, ադրբեջանը չի ընդունում, էլի է ուզում պատերազմ, ախորժակը բացվել է․․Ու, այսպես լիքը բաներ, ինքնախոստովանական ցուցմունքներ․.․Իր պատգամավորները ի լուր աշխարհի , օրը ցերեկով դավաճանելով մեր ազգային արժանապատվությունը, ուրանում են մեր իսկ հայրենքի գոյությունը եւ ասում են, դրանք մերը չեն, ադրբեջանին են, տվել ենք եւ դեռ տալու ենք․․.
եթե սա ասողները հայ են, ուրեմն, ի՞նչ է սրա անունը, եթե ոչ՝ դավաճանություն․․․
Հիմա գանք էս  «բռնվող» դավաճաններին՝ դրանց  «պաչկեքով»  «բռնում են», որ ցույց տան աշխարհին, միամիտ հային, իրենց իսկ զոմբիկներին, որ իրենք իրենց դավաճանության մեջ մենակ չեն, որ իրենք ի՞նչ դավաճան, դավաճան է ամբողջ ազգն ու ժողովուրդը․․.
 
Դե, եթե բոլորը դավաճան են, իրենցից ի՞նչ եք ուզում․․.
Էս ա սրանց  «գեղցիական պրիմիտիվիզմը», սրանց մանիպուլյատիվ վարքը, սրանց սուտլիկությունը․․.
Իրականում ամեն ինչ եթե էսքան ողբերգական չլիներ, շատ ծիծաղելի կլիներ․․․Մի ամբողջ արժանապատիվ ժողովրդի, Արցախ ազատագրած, երկիր շենացրած մի ամբողջ ժողովրդի փորձում են սեւացնել, դարձնել դավաճան, որ իրենց բեռը իրենց վրայից գցեն․․․Չեք հաջողելու․․.Դավաճանի պիտակը արդեն դաջված է ձեր անամոթ ճակատներին․․.Դուք ձեր ձեռքով եք դաջել․․.Ձեր քայլերով, ձեր հայրենադավությամբ․․․
 
Մնացածը տեխնիակայի հարց է․․․
Դուք եք դավաճանը եւ ոչ թե հայ ժողովուրդը․․․»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ