20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:

Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելություններ։

Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ