19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում

«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը։

 

Այսօր ևս՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում ԲԴԽ նախագահի լիազորություններն ունեցող Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության և Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ:

Բանախոսներ են պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Բենիկ Գալստյանը։

 

Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ