09 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

«Ջհանգիրյանը, ինչքան էլ չուզի, բայց ապացուցում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը». Նարեկ Սամսոնյան

289589294_5460067894056324_2232558486671161598_n

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ լիազորությունները կասեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության մի հատվածի մասին, ուր վերջինս ի թիվս հայտնի հորդորների, խոսում է երկիրը դրսից կառավարելու մասին:

 

«Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ջհանգիրյանը, ինչքան էլ չուզի, բայց ապացուցում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, երբ ՀՀ երրորդ նախագահը նշում էր, որ այն ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում պնդում էր, որ Հայաստանի զարգացման մասին նման ուժերի պատկերացումները չեն համընկնում Սերժ Սարգսյանի իշխանության պատկերացումների հետ: (Մեկնաբանություններում բառացի կմեջբերեմ Սերժ Սարգսյանի հետ Մհեր Մկրտչյանի ունեցած հարցազրույցի այդ հատվածը):

Սա գալիս է ապացուցելու այն փաստը, որ 2018 թվականից հետո Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող խամաճիկը կառավարվում է դրսի ուժերի կողմից, ում պետք չէին, որ Ղարաբաղը անկախություն ստանա, Հայաստանը զարգանա ու երկիրը հեղինակություն ունենա միջազգային ասպարեզում:

 

Վստահ եմ, նման շատ ձայնագրություններ և այլ ապացույցներ կհրապարակվեն, որոնք կապացուցեն, որ այն, ինչի մասին ժամանակին հայտարարում էր ու ահազանգում Սերժ Սարգսյանը իրական մարտահրավերներ էին ու ապացուցում էին, թե ովքեր են իրապես մտածել ու շարունակում մտածել Հայաստանի ու Արցախի զարգացման ու ապագայի մասին»,-գրել է նա:

Մեկնաբանությունների հատվածում Նարեկ Սամսոնյանը հրապարակել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նշյալ հարցազրույցի՝ թեմային վերաբերելի հատվածը:

Հարցազրույցը Սերժ Սարգսյանը տվել է 30.04.2021թ.:

«Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Նախ, մեր դաշնակիցները և գործընկերները ընդհանրապես, կարծում եմ, որ երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու: Տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Սա՝ մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում: Եվ երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն»,-այդ հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ