29 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2022
KFC

«Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե քեզ օգնություն ենք տրամադրում, հեռու է մարդկային նորմերից». Տիգրան Աբրահամյան

9231652549318

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել:
Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին:

Սրա մասին խոսում է մեկը, ում նախաձեռնությամբ Հայաստանից Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում:
Սրա մասին խոսում է մի մարդ, ով հասցրել է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին մոլորեցնել, թե եկել է խաղաղության օրակարգով, մտնում ենք խաղաղության դարաշրջան, իսկ հիմա ասում է, թե, գիտե՞ք, խաղաղությունը միայն մեզանից չէ կախված, իսկ մեզ ոչնչացնելու մեծ սպառնալիք կա:

Ի դեպ, ոչ միայն քաղաքական, այլ բարոյական տեսանկյունից տեղին չէ խոսել Արցախին հատկացված սոցիալական օժանդակության մասին հենց միայն այն պատճառով, որ 35-40հզ մարդ զրկվել է իր տնից, իր հողից ու ջրից, Արցախի տնտեսությունը, ենթակառուցվածքները մեծ հարվածներ են ստացել, իսկ այս դեպքում Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է դառնար պաշտպանելու ու օժանդակելու իր հայրենակիցներին:

Այս հատկացումների և դրանց արդյունավետության մասին մեկ այլ առիթով կխոսեմ:

Լսել ե՞ք երբևէ, որ ՀՀ որևէ նախկին ղեկավար գրեթե ամենամսյա ռեժիմով խոսեր Արցախին հատկացվող բյուջետային հատկացումների, լրացուցիչ ծրագրերի մասին: Իհարկե ոչ: Որովհետև դա բնական էր, դա բոլորի համար օրինաչափ երևույթ էր:

Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե տուն չունես, հարազատ ես կորցրել, բայց գիտե՞ս մենք քեզ սոցիալական օգնություն ենք տրամադրում, սա հեռու է բոլոր կարգի բարոյական, մարդկային և տրամաբանական նորմերից:

Լավ է չեն ասում, որ պատերազմի ժամանակ կորցրած մեծածավալ սպառազինությունը, զորամասերը օպտիմալացման հետևանք են և բխում է բանակում իրականացվող բարեփոխումների ծրագրից:

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամից առաջ նախևառաջ առկա է բարոյական ճգնաժամ և առանց որի հաղթահարման քաղաքական ճգնաժամ հաղթահարելը շատ բարդ է լինելու»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ