01 Հոկտեմբերի, Saturday, 2022
KFC

Նիկոլիզմի պարտությունը սկսված է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի. Շարմազանով

287825900_560490685441236_4823215019710965661_n

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլիզմի պարտությունը սկսված է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի։

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը իշխանության են, հայանպաստ որևէ լուրջ քայլ չի լինելու։
 
Նիկոլը «նվեր» է թուրքերի ու ադրբեջանցիների համար։
Դա չի նշանակում, որ եթե Նիկոլը գնա, դրախտը սկսվելու է, բայց նրա գնալով մենք կարող ենք կասեցնել Հայաստանի պետականության գահավիժման գործընթացը։ 
Ես պայքարելու եմ։ 
 
Պայյքարելու եմ եւ որպես ՀՀ քաղաքացի,եւ Հանրապետական,քանի որ Աշոտ Նավասարդյանի,Վազգեն Սպարապետի,Անդրանիկ Մարգարյանի կյանքի նպատակն է եղել Ազգային Հայաստանի  ու Ազատ Արցախի կերտումը։
Շարժումն ապացուցեց՝ Նիկոլը չի ներկայացնում հայության նպատակներն ու պահանջը։
 
Նա գոյություն չունի որպես իշխանություն։
Նիկոլիզմի  պարտությունը սկսվել է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի է»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ