10 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Մի­՛ խանգարեք, մտածում եմ. «Հրապարակ»

F997951F-1824-4898-B357-CFC6348E05C0

Դեպի իր աշխատասենյակ շտապող ՔՊ-ական տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանին երեկ մի քանի հարց ուղղեցինք։ Նա հրաժարվեց պատասխանել՝ զբաղված եմ, շտապում եմ աշխատասենյակ, քննարկում եմ անելու, սպասողներ կան։ Առաջարկեցինք մինչեւ աշխատասենյակ ուղեկցել, այդ ընթացքում կհասցնի մեր հարցերին պատասխանել։ Պատգամավորը վրդովված նետեց, թե խանգարում ենք։ Ինչի՞ն։ «Որովհետեւ մտածում եմ»։ Ի՞նչ եք մտածում։ «Աշխատանքի մասին»։ Բայց մենք հանդգնեցինք մի քանի րոպեով պատգամավորին կտրել մտածելու պատմական իրադարձությունից եւ հարց տվեցինք։

«Պարոն Ղալումյան, փաստորեն, Դուք ճիշտ էիք, մյուսները՝ սխալ, առաջինը Դուք էիք, չէ՞, որ հայտարարեցիք, թե «չի բացառվում», որ Տավուշից որոշ հողեր հանձնվեն Ադրբեջանին, ասել էիք, որ այդ գյուղերը չբնակեցված են, եւ «եթե խաղաղությանը պետք է հասնել այդ ճանապարհով, կարելի է»: Ադրբեջանից Հայաստանին ներկայացված 5 կետերից մեկը դրա մասին է, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում էլ կար այդ մասին, այժմ ի՞նչ տրամադրություններ են Տավուշում, թույլ կտա՞ն տարածքները հանձնել։

«Անկլավների հարց դուք եք շրջանառության մեջ դնում, քան Միշելը կամ որեւիցե այլ ոք»։ Առաջինը Դուք եք դրել՝ չէիք բացառում։ «Ես ասել եմ՝ կա խնդիր, բայց չեմ կարծում, որ հիմա դրան անդրադառնալու կարիք կա»։ Իսկ ե՞րբ կարիքը կառաջանա։ «Երբ սահմանազատման աշխատանքները սկսվեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ