24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք, ինչո՞ւ հայը ինքն իրեն չի հարգում, ինչո՞ւ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ:

 

Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:

Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:

 

Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչո՞ւ հայը ինքն իրեն չի հարգում, ինչո՞ւ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:

Ինչո՞ւ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչո՞ւ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչո՞ւ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10 000 քառ. կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:

Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:
Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ