05 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Դավաճանին դեռևս սատարողների հայ լինելն այլևս կասկածելի է և աղետալի

Shushan-Petrosyan-3-320x210

«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն է:
-Մայիսի 26-ին Նյու Յորքում Ձեր բողոքի ձայնն էիք բարձրացնում, հետաքրքիր է՝ ինչը՞ դրդեց Ձեզ նման քայլի:

-Հայրենիքի ներկա պայթյունավտանգ իրավիճակով անհանգիստ, մտավախություն ունեցող յուրաքանչյուր արժանապատիվ հայի բողոքի ձայն լսելի պետք է լինի ամենուր, ուր էլ գտնվի, որ երկրում էլ գտնվի նա տվյալ պահին։ Այնպես որ, նորմալ էր ինձ համար հյուպատոսարանի կողքին հայտնվելն ու իսկական հայի բողոքի ձայնը բարձրաձայնելը։

-Այստեղ լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ ԱՄՆ-ում ոստիկանները բերման են ենթարկել: Ճի՞շտ է:

-Իհարկե ճիշտ չէ։ Ինֆորմացիայի ստույգ լինելը ճշտելու համար տեսեք, թե որ կայքերն են նման ստահոդ լուրեր տարածում ու ամեն բան պարզ կդառնա։

-Այստեղ ընդդիմադիրներն արդեն տևական ժամանակ է պայքարի են դուրս եկել: Ի՞նչ եք կարծում` պայքարը ե՞րբ վերջապես կտա արդյունք:

-Երբ բոլորը սեփական ամբիցիաներն ու ալարկոտությունը մի կողմ կդնեն ու առանց սպասելու, թե կոնկրետ վտանգին ե՞րբ են առերեսվելու, առանց թիրախավորելու հրապարակում գտնվողներից որևէ մեկի ներկա գտնվելը, ոչ հանուն մեկի կամ մյուսի, այլ ուղղակի հանուն հայրենիքի, հանուն իրենց ու իրենց զավակների ապագայի դուրս կգան փողոց, կմիանան իսկապես պատվախնդիր ու հայրենասեր հայերին։ Հավատացեք, այդ ամենին էլ չափ կա։ Պիտակավորում են ընդդիմությանը, սարկաստիկ տեքստեր են գրում, անգիր արած ու արդեն բորբոսաբույր մտքեր արտատպում, որ բնավ չի հուշում օգտատերերի բարձր մտային կարողությունների մասին։ Իսկապես ամեն ինչ չափ ունի ու անտանելի է, երբ հայրենիքին որևէ օգուտ չտված, հայրենիքի համար որևէ ոլորտում չծառայած, կիսաուսյալ ու սեփական անհաջողակությունը ուրիշների վրա բարդող միջակությունները կարող են զազրախոսել երթերի մասնակիցներին, դիմադրության կարող ուժերին ու անել դա տանը, համակարգչի մոտ, հարմարավետ նստած։ Բավական է ու ամոթ։

-Խոսվում է Տավուշից, Սյունիքից ինչ-որ տարածքներ հանձնելու մասին: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անել, որպեսզի վարչապետը հնարավոր վտանգավոր քայլին չգնա: 

-Պետք է միանալ դիմադրության շարժմանը, եթե իրա՛վ թանկ է հայրենիքը ու հայրենիքի ամեն միլիմետրը։ Միանալ դիմադրությանը առանց ակնկալիքների, թե ինչ-որ աթոռ, կամ պաշտոն կկորզեն, ուղղակի հանուն հայրենիքը պահելու գաղափարի միանալ։ Սա գոյության կռիվ է, ու կրկնեմ մեկ անգամ ևս, սա աթոռակռիվ չի, այլ մեր լինելիության հարցը։ Շատերը իրավիճակը գնահատում են սեփական թռիչքի չափով, սեփական արժեհամակարգով ու հիմնականում «հայացքը կողքինի գրպանին» աշխարհընկալումից այն կողմ մտքեր չեմ կարդում։ Ուրեմն պետք է արժանապատիվ ու պահանջատեր հայի իրավունքով միանալ ու ազատվել այդ որոշումերը կայացնողից ու իրեն սատարող թիմից։ Հենց սա է առաջին քայլը, իսկ հետո զրոյից նորից համախմբված, սխալներից դասեր քաղելով ու չկրկնելով դրանք, քայլ առ քայլ գնալ վերածննդի։

-Հետաքրքիր է` այդտեղ ԱՄՆ-ում հայերն ի՞նչ տրամադրություններ ունեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված:

-Ես շրջապատված եմ համախոհներով ու օբյեկտիվ գնահատական տալ չեմ կարող, բայց օխլոսը, անկախ ազգությունից, Ամերիկայում էլ է օխլոս, ընկերներս պատմում են , որ կան «հայեր», 20-30 տարի առաջ ԱՄՆ տեղափոխված, ում «Մեսիան» ու «հերոսը» այդ անհայրենիքն է։ Սա համահայկական աղետ է։ Միայն Աստված է կատարյալ, մարդը սխալվելու իրավունք ունի։ 2018-ին եղան սխալվողներ, հայրենիք կորցնելու ռիսկերի մասին բարձրաձայնողներիս չվստահողներ, քաղաքականությունից զրո գիտելիքներով, բայց սեփական «հեղինակավոր» կարծիքները աջ ու ձախ սփռող, ամենագիտունի դեմքով մեզ թիրախավորողներ ու զազրախոսներ։ Շատ-շատ գիտակիցներ դարձի եկան ու անցանք այդ ամենի վրայով… Բայց 44-օրյա պատերազմից հետո, դավաճանին դեռևս սատարողների հայ լինելը այլևս կասկածելի է ու աղետալի։ Ինձ համար հայի այդ տեսակի գոյությունը Հայրենիքումս, ողբերգություն է։ Չարիքը կանցնի-կգնա, այդ տեսակը մնալու է։ Ավաղ, այդպես մտածողներ սփյուռքում էլ կան, պարզապես իմ բախտը բերել է։ Ես կարգին, արժանապատիվ, խոհեմ ու հայրենիքի լավ ու վատ,  ամեն ակնթարթով ապրող ընկերներ ունեմ։

-Չե՞ք ցանկանա շատերի նման Դուք էլ այդտեղ մշտական բնակություն հաստատել:

-Սա ինձ տրվելիք ամենասխալ հարցն է:

Հայկ Գևորգյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ