01 Հուլիսի, Ուրբաթ, 2022
KFC

«Լավ ա՝ ընկար տեղդ». Լեզվակռիվ՝ ավագանու անդամների և նիստը վարողի միջև

Ani-Xachatryan

«Ինչո՞ւ քաղաքապետը չկա: Շատ վատ է, որ այսօր նա դահլիճում չէ, որովհետև ավելի ադեկվատ է մոտենում, երբ հարցին առաջարկություն է լինում»,- խոսքն ուղղելով Երևանի ավագանու նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

 

Այնուհետև անդրադառնալով օրակարգի 6-րդ՝ Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին հարցը վերջում քննարկելու առաջարկին՝ նա նշեց.

«Դուք առաջարկում էիք վերջին հարց տանել Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին հարցը, ես առաջարկում եմ առհասարակ հանել օրակարգից, որովհետև մենք Երևանի քաղաքացիների խնդիրները լուծելու համար ենք, խնդիրներ առաջացնելու համար չենք և մենք իրավունք չունենք Երևանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները, դպրոցները, և այս դեպքում՝ պոլիկլինիկան, որը անվճար է, փակել:

 

Մենք իրավունք չունենք մարդկանց նեղություն պատճառել: Կոնդից մարդկանց ստիպում ենք հասնել Երիտասարդական, եսիմ ուր, մի խոսքով՝ շատ հեռու: Առաջարկում եմ՝ ծախսենք, վերանորոգենք, ոչ թե փակենք ու ծախենք: Եթե մենք միայն փակելու և ծախելու համար ենք, եկեք այս քաղաքապետարան կոչված օբյեկտն էլ փակենք ու գնանք տներով: Առաջարկում եմ հարցը հանել օրակարգից և չփակել Երևան համայնքի տակ գտնվող պոլիկլինիկան: Այս պահին, ի դեպ, Կոնդի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դռան դիմաց են և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում»:

Լևոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց, թե ինչո՞ւ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա չէ նիստին՝ հայտնելով, որ կառավարությունում կարևոր քննարկում ունի, ընդմիջումից հետո կմիանա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն էլ առաջարկեց նախագծին ավելի հանգամանալից ծանոթանալ, քանի որ այնտեղ պոլիկլինիկաները փակելու, լուծարելու նախագիծ չկա:

Նա առաջարկեց՝ քվեարկություն կատարել, ու եթե գործընկերները դեմ են, որ նախագիծը տեղափոխեն վերջում, որպես 25-րդ հարց, ապա խնդրեց դեմ քվեարկել:

«Եթե դեմ եք, խնդրում եմ՝ դեմ քվեարկել և դրանով սատարել տիկին Խաչատրյանին»,- առաջարկեց Լևոն Հովհաննիսյանը:

Անի Խաչատրյանն ի պատասխան՝ նշեց. «Դուք Ձեր կարծիքն ասացիք՝ սատարել… մի տեսակ Դուք Ձեր տեղում չեք, պարոն Հովհաննիսյան, երևի իջնեք՝ ուրիշը վարի»:

Ավագանու մյուս անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ իր ձեռքը չտեսնելու և ձայն չտալու համար ասաց. «Ես Ձեր մեկնաբանությունից շուտ էի ձեռք բարձրացրել: Եթե իմ բարձրացրած ձեռքն անտեսում եք, ժամանակավոր բազկաթոռին հայտնվելով, դա չի նշանակում, որ իմ ձայնը կտրելու եք: Իմ ձայնը կտրող հլը չի եղել: Հարցը վերջում ընդգրկելը ես գնահատում եմ՝ որպես վախկոտություն, անհարգանք բժիշկների և շահառու մարդկանց նկատմամբ»:

Լ.Հովհաննիսյանը խմբակցությունների ղեկավարներին հորդորեց լռություն ապահովել, որի ժամանակ Անի Խաչատրյանը նետեց. «Լավ ա՝ ընկար տեղդ»:

Հարցը քվեարկության դրվեց: Նախագիծը օրակարգից դուրս գալուն կողմ  քվեարկեցին՝ 10, դեմ՝ 28 և ձեռնպահ՝ 7 անդամ: Հարցը օրակարգի 6-րդ հարցից 25-րդ տեղափոխվելուն կողմ քվեարկեց 28-ը, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 9-ը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ