04 Հուլիսի, Երկուշաբթի, 2022
KFC

Յուրաքանչյուր դեսպանի աշխատանք ունի քաղաքական բովանդակություն, և միշտ չէ, որ նրանց խոսքերն արտահայտում են իրական գնահատականը. Դավիթ Հարությունյան

Ընդդիմությունը շաբաթներ շարունակ ամենատարբեր ակցիաներով բողոքի ձայնն է բարձրացնում գործող իշխանությունների դեմ, պահանջում իշխանությունների հրաժարականը՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության:

 

Այս օրերին թեև հանրային, քաղաքական, իրավապաշտպան տարբեր շրջանակներ պարբերաբար ահազանգում են ընդդիմադիրների ակցիաների ընթացքում ոստիկանական անհամաչափ գործողությունների մասին, սակայն իրենց ժողովրդավարության մունետիկ հռչակած տեղական ու միջազգային տարբեր կառույցներ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված շարունակում են համոզել, որ Հայաստանում ժողովրդավարությունը վերելք է ապրում, իսկ լավագույն դեպքում՝ փորձում հավասարության նշան դնել ցուցարարների ու ոստիկանների միջև:

 

Երկրում առկա ներքաղաքական ճգնաժամին ֆոնին, օրինակ, ԱՄՆ դեսպանը որոշել էր դիվանագիտական ժեստով ուղիղ աջակցություն հայտնել Հայաստանի գործող իշխանություններին՝ ընդգծելով, որ իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ին:

 

Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները՝ այս մասին էլ երեկ ժողովրդավարության ֆորումում հայտարարել էր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

 
Ի դեպ, տիկին դեսպանն այս միտքը հնչեցրել էր այն համաժողովի ընթացքում, որին արգելել էին մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին:

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք ունի քաղաքական բովանդակություն, և միշտ չէ, որ նրանց խոսքերն արտահայտում են իրական գնահատականը:

«Յուրաքանչյուրն ունի իր լուծելու խնդիրը: Խնդիրներն աշխարհաքաղաքական են՝ հատկապես հաշվի առնելով այս պահին առկա շատ սուր և օր օրի ավելի սրացող ՌԴ-Արևմուտք, ԵՄ, ԱՄՆ հակամարտությունը. բնական է, այդ ամենը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

Յուրաքանչյուրը փորձում է պարանը ձգել իր կողմ, և սա պարանը ձգելու եղանակներից մեկն է:

Հավատացնում եմ ձեզ՝ բավական է փոքր-ինչ արտահայտիչ քայլ լինի, ենթադրենք, հօգուտ Ռուսաստանի, դուք կզգաք անհամեմատ ավելի սուր գնահատականներ, որովհետև հենց այդ պահին ինչ-որ մի երևույթ դեսպաններին հանկարծ կսկսի դուր չգալ:

Առաջարկում եմ՝ յուրաքանչյուր մտածող մարդու, լսելով դեսպանների խոսքը, առաջին հերթին մտածել՝ ինչի համար է դա հայտարարվում, որն է իրական նպատակը, և կարծում եմ՝ առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի, որպեսզի պատասխանը գտնվի»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Զարուհի Դիլանյան 

168.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ