04 Հուլիսի, Երկուշաբթի, 2022
KFC

Էդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից. Հայկ Մամիջանյան

Շարժման առաջին իսկ օրվանից, 1-2 օրերի բացառությամբ նկատվում են մասնակիցների անշեղորեն աճող թվեր. Յուրաքանչյուր գործողություն պետք է համեմատել տվյալ գործողության հետ, այսինքն իրազեկման երթը իրազեկման երթի հետ, օրվա վերջի երթը՝ օրվա վերջի երթի հետ, հանրահավաքը՝ հանրահավաքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նոր Նորքից իջնող անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին եւ նրան, որ իշխանությունները մտադիր են նստաշրջանի վերջում քննարկել բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, Մամիջանյանն ասաց. «Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն  զրկեն, թե չէ, ես էլ պատասխանեմ:  Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, այս ժողովուրդը: Բացակայությունների մասին խոսելիս շատ կարեւոր է հետեւյալը՝ էդ իրենք են բացակա  իրական քաղաքական գործընթացից: Մենք մեր ընտրողների, մեր հայրենակիցների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում: Մեզ մանդատը տվել է ժողովուրդը եւ մենք մանդատը իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որով ստացել ենք՝ հեռացնել  կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ