20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել, բայց երկրի ճակատագիրը` միշտ, ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին` ոչ. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան  իր էջում տեղադրել է հոլովակներից հատվածներ՝ գրառում կատարելով․ «Երբեմն նկատում եմ, որ գրում են. «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»:

Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրեցինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար:

Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ:

Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք) Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք))

Հայրենասիրական երգի ոգին դեռ մանկուց է իմ մեջ արմատացած, ու այդ երգերի մեծ մասը ինքս եմ գրել: Գրել եմ սրտով և մտքով: Գրել եմ այն ժամանակ, երբ ոչ հեղափոխություններ կային, ոչ էլ ընտանիքս էր քաղաքականության մեջ: Դա ես եմ, իմ հայացքներն են, որը միշտ եմ ներկայացրել թե´ երգերիս, թե´ ստեղծածս զարդերի, թե´ ընդհանրապես բոլոր քայլերիս մեջ:

Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ: Այնպես, որ ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին` ոչ, միշտ ինքս եմ որոշել ինչ անել ու շարունակելու եմ որոշումներս ինքս կայացնել: Ու հիմա էլ, երբ «խորհուրդ տվողների» ձևավորած երկրում պատերազմ է լինում, իմ հայրենակիցների հետ իմ ամուսինն էլ է գնում ու իմ ընկերներն են գնում:

Ու ես, որպես դժոխքի միջով անցած այս երկրի քաղաքացի, իմ ձայնը բարձրացնելու լիարժեք իրավունք ունեմ:
Ես ունեմ գաղափարներ, որոնց մասին միշտ եմ խոսել ու ունեմ մեծ բանակ գաղափարակիցների, ում հետ ու ում համար դա անում ու անելու եմ այնպես ու այնքան, որքան ճիշտ գտնեմ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ