20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ կոչով դիմել է ՀՀ իշխանություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է եվրոպական իշխող և ամենախոշոր կուսակցության անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«Եվրոպական իշխող եւ ամենախոշոր կուսակցության գնահատականը Հայաստանի վերջին զարգագումներին։

«ԵԺԿ հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»

Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։

Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ