27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող ևս 100 մարդու աճյուն

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, և Բաքվից ակնկալում է նմանատիպ քայլեր։

«Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյունները։ 60 –ը նույնականացվել է և փոխանցվել Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիային։ Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ»,- նշել է Ախունդովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ