26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քարագլուխն ահագին մեծ բարձունք է, այն «ստրատեգիկ» է և չպետք է տալ հակառակորդին. Սամվել Բաբայան

Ինչքան ես տեղեկացված եմ՝ ռուսական կողմը դիմել էր պաշտպանության բանակին, որ էդ տարածքից «պոստերը» հանեին ու հանել են էդ «պոստերը», ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղի ներխուժմանը։

«Հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են նստել այդտեղ։ Ռուսական կողմն այդտեղ չի եղել, և հիմա գնացել է, որ էդ հարցերը կարգավորի», – ասաց Բաբայանը։

Հարցին, թե բնագիծն անտե՞ր է թողնված, Սամվել Բաբայանն արձագանքեց.

«Ընդհանրապես բնագիծ գոյություն չունի բազմաթիվ տեղերում»։

Քարագլուխ բարձունքն, ըստ Սամվել Բաբայանի, ահագին մեծ բարձունք է, այն «ստրատեգիկ» է և չպետք է տալ հակառակորդին.

«Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը լուծվող է, որևիցե բան չկա, գտնում եմ, որ տեղում ռուսական ուժերի հետ պետք է կարողանան բանակցել»։

Նա այլ զարգացումները բացառում է՝ չնայած այն հանգամանքին, որ թշնամին ԱԹՍ-ներ է կիրառել։

Հարցին, թե եթե Քարագլխի բարձունքը կորցնենք, ի՞նչ է լինելու, Սամվել Բաբայանը պատասխանեց.

«Ոչ մի բան չի լինելու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ