26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ խնդրի շուրջ իրավիճակը մարտահրավեր է տարածաշրջանի ու եվրոպական անվտանգության համար. Սերժ Սարգսյան

ԼՂ խնդրի շուրջ ձեւավորված  իրավիճակը շարունակում է մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար”,-այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին հարցին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

“ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մենք այլընտրանք չենք տեսնում, բայց ցավոք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմատենչ հայտարարություններն ու չհիմնավորված հայտարարարութունները լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին”,-շեշտեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը պատահական չհամարեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների ընթացքում զոհվեցին երիտասարդներ  եւ իրավիճակը լարվեց: Նախագահը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին, որտեղ կոչ  արվեց կողմերին  պահպանել հրադադարի պայմանները եւ շեշտվեց, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան  եզրափակիչ ակտի սկզբունքներով` ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա:

“Մենք պատրաստ ենք առաջնորդվել այդ սկզբունքներով: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է ՀՀ եւ ԼՂՀ ժողովուրդների շահերից”,- շեշտեց ՀՀ նախագահն ու հավելեց, որ միջազգային հանրությունը վերջին ամիսններին համոզվեց, թե որոնք են խնդրի կարգավորմանը խոչընդոտող հանգամանքները:

“Խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքներին, իրականում Ադրբեջանն ընդունում է միայն մեկ սկզբունք` պետության  տարածքային ամբողջականության սկզբունքը` բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ խնդիրնենրի խաղաղ կարգաավորման սկզբունքներըը: Երբ իրենք կարողանան այդ սկզբունքներն իրականում ընդունել, կարծում եմ, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի”,-եզրափակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ