24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի մարզեր

Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, այս մասին գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:

«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շինությունը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը թուլացնելու համար միևնույն ժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը», – գրել է թուրքական պարբերականը

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 2-ից  կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ