25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Ինչո՞ ւեն մարդիկ երբեմն չարանում

8AC8E3B0-53C5-4757-BD24-63C96D7A3BEB

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է բարություն ու սեր տարածել ու հոգում չարություն չկուտակել: Բայց այսքանը իմանալուց հետո էլ, մենք շատ հաճախ չարանում ենք աշխարհի ու մարդկանց առաջ: Երբ հոգում բնակվում է չարը, նրան այնտեղից վտարելը՝ դառնում է լուրջ խնդիր, պայքար:

Ինչը՞ կարող է մարդուն դրդել չարությամբ լցվել դիմացինի հանդեպ։ Գիտեք, ինչպես եղանակն է փոփոխական, այդպես էլ մարդն է փոփոխական: Մարդու հոգին մեկ խաղաղ է, ուրախ ու ջերմ, մեկ՝ անհանգիստ, հուսահատ ու սառը: Այս փոփոխությունների մեջ երբեմն չենք զգում՝ ինչպիսին ենք դարձել մենք: Գուցե արդեն անտանելի ենք շրջապատի կամ մեր ընկերների համար, բայց չենք տեսնում այդ ամենը, քանի որ նման դեպքում կորցնում ենք նաև տեսնելու ու զգալու կարողությունը:

 Հոգու կուրությունը մեզ տանում է մի ճանապարհով, որտեղ չկա գեղեցիկը ու բարին տեսնելու հնարավորություն, կա միայն մարդու ես–ը: Շրջապատը կարող է փոխել այդպիսի մարդկանց, բայց միայն այն դեպքում, երբ տեսնի ու հասկանա, որ կա փոխվելու ու ավելի լավը դառնալու ցանկություն:

Ու գալիս է մի պահ, երբ մարդն այնքան է հեռանում Աստծուց, որ նորից Նրան վերագտնելը թվում է ուժերից վեր մի բան: Եկեղեցու հայրերը նշում են, որ մարդու հոգին խաղաղվում է, ջերմանում և ուրախություն ապրում, երբ հաղորդակցվում է իր Արարչի հետ:

Հիշե՛նք, Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում» և «Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 14:8; 8:35): Ուստի, եթե ինչ-որ պահի զգում ենք, որ հոգին փրկության կարիք ունի, պարզապես աղոթե՛նք ու խնդրե՛նք Տիրոջը, մեզ իմաստություն տա, որպեսզի դուրս գանք այն ամենի միջից, ինչում հայտնվել ենք, գուցե նաև մեր կամքից անկախ:

qahana.am

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ