20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ երեկվա գրառումից հետո արձագանքները տարբեր էին։
Դերակատարներից ոմանք իրենց էին փնտրում իմ տողերի արանքում, թեպետ տողերս իրենց մասին չէին, այլ ընտրություններին նախապատյաստվող ընդդիմադիր քաղաքական ճամբարների։
Իսկ իրական հասցեատերերից ամենաագրեսիվները շունչ քաշելու փոխարեն իրենց ժամկետանց թույնի մի քանի պարկ փորձում են նետել Հանրապետականի ուղղությամբ։
Եթե հարցնեք, թե Նիկոլից հետո ով է ամենամեծ վնասը հասցրել Հայաստանի քաղաքական կյանքին, ապա ստաբիլ երկրորդ տեղում է երկրորդ նախագահի քարոզչական թիմը։
Տղերք, դուք կարող եք վատ հարաբերություններ ունենալ մեկ այլ ճամբարի հետ, մյուսի եւ էն մյուսի հետ էլ։
Բայց երբ պարզվում է, որ կոնֆլիկտներ ունեք ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների եւ ուժերի հետ, ապա ակնհայտ է, որ պրոբլեմը ձեր ներսում է։ Որ պրոբլեմը հենց դուք եք։
Եւ մինչեւ ինքներդ ձեզ ազնվորեն դա չխոստովանեք եւ չփորձեք լուծումներ գտնել, շարունակելու եք դեստրուկտիվ եւ տոքսիկ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում՝ թունավորելով միջավայրը եւ ինքներդ ձեզ։
Ես չեմ մոռացել Հանրապետականի, երրրորդ նախագահի, իմ ընկերների եւ իմ մասին ձեր այլանդակությունները։
Եւ վստահեցնում եմ ձեզ, այդ ամենի պատասխան տալու ժամանակը գալու է, հատկապես Մոսկվայից Երեւան հակաքարոզչության թունավոր գեղձերը կառավարողի համար։
Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք դեռ շարունակում քարեր նետել, մանավանդ երբ ինքներդ եք գտնվում ապակե տանիքի տակ»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ