24 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Պատերազմի, աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմի, աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն Արցախ են հանձնել։
150.000  հայ մարդու տուն ու գերեզման են զիջել Արցախում։
Հազարավոր կյանքեր են զիջել։
Հարյուրավոր վանքեր են զիջել։
100-ից ավել հայկական գյուղ ու քաղաք են զիջել։
Շուշի ու Դադիվանք ,Ամարաս ու Գանձասար են զիջել։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհ են զիջել։
Սեւ լճի մի մասն են զիջել։
Տավուշի 4 գյուղն են զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք են զիջել։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են զիջել Բաքվին։
Ու դեռ զիջում ու զիջում են։
Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն են զիջել։
Արժանապատվությունն են զիջել։
Արարատի խորհուրդն են զիջել։
Անկախության հռչակագրի բովանդակությունն են զիջել։
Հայի հիշողությունն են զիջել։
Մեր պատմությունն են զիջել։
Տո ,ամեն բան են զիջել,  հանուն աթոռի։
Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։
Բա հիմա էլ պարի…
Չես կարող…քանի որ զիջել ես քո ազգի համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը։
Ու հերիք է խաղաղությունից խոսես.դու՝ ուր,խաղաղությունն ՝ ուր։
Դու վաղուց պատերազմի,կորստի ու ադրբեջանացման խորհդանիշ ես հիշեցնում։
Խաղաղիւթյունն էլ՝ անվերջ զիջելով ու ասել-խոսելով չի լինում,պայքարելով ու պաշտպանելով է լինում։
Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ