24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ցույց տվեք՝ կարգավորումը բոլորի համար է, ոչ թե խեղճուկրակ մարդկանց». Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը:

Պատգամավորն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանից հետաքրքրվեց՝ որևէ ազդեցության գնահատում արվե՞լ է՝ ինչ ազդեցություն կունենա տնտեսության ու բիզնեսի վրա ու ինչով է պայմանավորված, որ հենց հիմա է արվում սա, որովհետև կորոնավիրուսի թվերը գնալով նվազում են

Լենա Նանուշյանն էլ հակադարձեց՝ նվազ թվերն այլևս չեն պահպանվում. բավականին մեծ արագությամբ աճ է նկատվում ու ոչ միայն Հայաստանում:

«Կարծում ենք՝ այս կարգավորումը ժամանակին է հաստատված ու ժամանակավրեպ չէ, այն ոչ միայն նպաստելու է քաղաքացիների շրջանում պատվաստումների ընդհանուր թվաքականի բարձրացմաը, այլ նաև նպաստելու է ավելի անվտանգ միջավայր ունենալուն», – ասաց նա:

Արթուր Ղազինյանն էլ ասաց, թե մարդկային կուտակումները շավ ավելի մեծ են ու վտանգավոր հանրային տրանսպորտում, իսկ ցանկի մեջ չկա հանրային տրանսպորտը, որտեղ պետք է մուտք գործեն միայն պատվաստում անցած մարդիկ:

«Բոլորս ենք տեսել, թե տրանսպորտում ինչպիսի կուտակում է, մի տեսակ տրամաբանությունը չեմ կարող հասկանալ, ինչ–որ մի բան չի ստացվում», – ասաց պատգամավորը:

Լենա Նանուշյանն էլ ընդգծեց՝ իրենք աստիճանաբար են անում կարգավորումները, որ և պաշտպանեն բնակչության առողջությունը, և մեծ ազդեցություն չունենան տնտեսության վրա:

Ինչ վերաբերում է վարակելիությանը՝ նա ասաց, թե պատվաստման առկայությունն անձի մոտ բավականին նվազեցնում է վարակման հավանականությունը:

«Իհարկե, նոր շտամերի ի հայտ գալու հետ կապված արդյունավետությունը նվազում է, բայց այն, միևնույն է, գործում է. մարդիկ, ովքեր պատվաստված են, ավելի քիչ են վարակվում: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ասացի, որ աստիճանաբար են իրականացվում կարգավորումներն ու դրանք քննարկման մեջ են: Տրանսպորից օգտվող անձինք այն մարդիկ են, ովքեր աշխատանքի են գնում, կամ այլ վայր են գնում ու, եթե մենք այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա տրանսպորտի անվտանգության հարցն ու դիմակի կրման պարտադիր պահանջը նվազեցնում են վարակման ռիսկը», – հավելեց Առողջապահության փոխնախարարը:

Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ օրերս տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը:

«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց», – ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ