25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրողը հա էլ կստորագրի». Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին  անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի  հարցադրմանը, թե արդյոք ընդդիմությունը կո՞ղմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների:  Նախ՝ հիշեցրեց, որ իրենց խմբակցության մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը», ապա ավելացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  մասին իրենց կարծիքը բազմաթիվ անգամներ հայտնել է: Այստեղ խնդիրն այլ է․

«Խնդիրը կայանում է նրանում, որ հստակ, պարզ, Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ նաև Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով, այդ գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ մենք տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից, իսկ հետո արդեն՝ մեր Արտաքին գործերի նախարարությունից, իսկ Ստոկհոլմում 2 երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց։

Այդ գործընթացը չի՛ կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այդ գործընթացը չի՛ կարող տեղի ունենալ ի վնաս կամ ի հաշիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, թեպետ մենք արդեն իսկ տեսել ենք ԱԳՆ հայտարարությունը։

Այդ գործընթացը չի՛ կարող տեղի ունենալ արհամարհելով սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով սփյուռքի հետ։ Այդ գործընթացը չի՛ կարող տեղի ունենալ՝ լռելյայն կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու։

Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև 1 անգամ կապիտույացիա ստորագրածը հա էլ կստորագրի»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին՝ Մոսկվայում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ