25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Խայտառակություն է այս ջարդված վիճակում խոսել հայ-թուրքական հարաբերություններից, էլ չասեմ բիզնես անելուց. Ա. Զաքարյան

2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրելիս Հայաստանը ժողովրդավարական էր, իշխանությունները ժողովրդի համախմբման մասին մտածում էին. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց համահայկական այցելությունների շարք գրեթե բոլոր խոշոր սփյուռքյան համայնքներում, դա շատ նորմալ պրոցես էր: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, այդ ժամանակ աշխարհը հասկանում էր, որ Հայաստանն իր քաղաքական կամքի շրջանակներում փորձում է հարեւանների հետ լավ հարաբերություններ կառուցել, որքանով դա հնարավոր է, առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող որեւէ կերպ առնչություն ունենալ Ղարաբաղի խնդրի հետ, եւ երրորդ երկրները, տվյալ դեպքում Ադրբեջանը, իրավունք չունեն իրենց շահերը կամ պատկերացումները տեղափոխել կամ թելադրել Հայաստանին կամ Թուրքիային:

«Այն ժամանակ Թուրքիան չի կարողացել որեւէ կերպ ազդել Արցախի հարցի կարգավորման վրա, իսկ այսօր, այս խայտառակ վիճակում ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Ադրբեջանն է իր մերկանտիլ շահերը տեղավորում Թուրքիայի շահերի մեջ: Թուրքիան հստակ ասում է, որ Հայաստանի հետ մեր հարաբերություններն անմիջապես պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով: Որ պահին Ադրբեջանը չցանկանա, այդ հարաբերությունները չեն լինի:

Այս իրավիճակում խայտառակություն է, այս կոտրված, ջարդված, արյունաքամ վիճակում խոսել հայ-թուրքական հարաբերություններից, էլ չեմ ասում խոսել բիզնես անելուց, թուրքերին Գյումրիում բուժելուց եւ այլն:

Հայ-թուրքական հարաբերությունների լավացումը կարող էր տեղին լինել, եթե գոնե 2025-ից հետո վստահ լինեինք, որ Արցախում խաղաղապահ կոնտինգենտը շարունակելու է իր առաքելությունն իրականացնել, երբ վերականգնված լիներ Մինսկի խմբի ձեւաչափը եւ Արցախի բանակցային գործխընթացն ընթացքի մեջ լիներ, մեր սահմաններն օկուպացված չէին լինի, երբ մեր տնտեսական վիճակը վերականգնված կլիներ:

Այս ամբողջ խառնաշփոթի մեջ իրենք գտել են մի Ռուբեն Ռուբինյան, ուղարկել են Մոսկվա, որ Թուրքիայի կողմից նշանակված ներկայացուցչի հետ փակ օրակարգով քննարկում անեն: Թե որն է դրա հեռանկարը, պարզ չի»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նա նկատեց, որ այսօր թեեւ ընդվզումը կա, բայց հիմնավորումները չկան, որովհետեւ իշխանության գործողությունների հիմնավորումները չկան. «Ի՞նչ է նշանակում խաղաղության դարաշրջան: Այսօր Հայաստանում տնտեսության կառուցվածք գոյություն չունի, հաշվարկներ ու կանխատեսելիություն չկա, ալեկոծված նավի մեջ աջից ձախ շպրտվելով գնում ենք անհայտ ուղղությամբ՝ չունենալով  տեսլական ու գաղափար»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ