04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը:
Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սյփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր:

Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին, ինչպես նաև այն մասին, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ