19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 419 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7669 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1454 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 27 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9123-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 963 է, ընդհանուր առողջացածներինը՝ 320 439, փաստացի բուժվողներինը՝ 10 834: Մեկ օրում արվել է 7438 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 396 894 թեստավորում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ