27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքական կառավարությունը պատրաստվում է տեղեկատվական պատերազմի

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության կերպարը, որը ստեղծել էին արտասահմանյան լրատվամիջոցները, փշրվեց վերջին 18 ամիսների ընթացքում, քանի որ Թուրքիան, ի պատասխան, զարգացնում է ագրեսիվ միջազգային տեղեկատվական պատերազմ, գրում է Interpress.am-ը` ForeignPolicyին հղումով:

Քարոզարշավը բաղկացած է երկու հիմնարար տարրերից. իբր երկդիմի Արևմտյան լուսաբանման դատապարտում և կառավարության ուղերձը միջազգային մակարդակով հաղորդելուն ուղղված ջանքերի համաձայնեցում: Այսօր հարձակումը դառնում է ինտենսիվ, իսկ տոնը` ավելի խիստ:

Իշխանամետ Յենի Շաֆակ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլի վերջին հոդվածն արտացոլում է այդ տրամադրությունը. ՛՛Վերջին երկու տարիներին մենք վարում ենք գլոբալ պայքար: Նրանք պատերազմ են հայտարարել Թուրքիային և ապագայի նրա հաշվարկներին … Եթե դուք ծրագրում եք դառնալ հզոր երկիր, ապա ամբողջ աշխարհը ձեր դեմ կլինի՛՛:

Դրանք անհեթեթ ու վերամբարձ են հնչում, սակայն այդ տրամադրությունները լայնորեն տարածված են են բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Համոզված, որ արտասահմանյան ԶԼՄ-ները Արևմուտքի քարոզչական զենքն են, շատերը կոչ են անում հայրենասեր թուրքերին համախմբվել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) շուրջ` հանուն ազգային ինքնիշխանության:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տնօրեն Ջոել Սայմոնը այս ամսվա սկզբին գրել է նախագահ Էրդողանի հետ իր վերջին հանդիպման մասին: Նախագահը զարմացել է իր «կռվարար կեցվածքով», քննադատել է արտասահմանյան լրատվամիջոցները, նրանց լուսաբանումները (Սայմոնի խոսքով) համարել է ՛՛կողմնակալ, պնդերես և միտումնավոր՛՛:

Վերջին հրապարակային ելույթներում Էրդողանը բազմիցս դատապարտել է ՛՛արտասահմանյան լրատվամիջոցներին՛՛, ինչպես նաև տեղական ՛՛դավաճան ցանցերին՛՛ , որոնք իբր համագործակցում են նրանց հետ:

Ավելորդ է ասել, որ սա շատ հեռու է ժողովրդավար, ինքնավստահ Թուրքիայից, որի հետ Արևմուտքում շատերը մի քանի տարի առաջ հույսեր էին կապել: Մի շարք ներքին հետընթացներ թուրքական կառավարությանը ստիպեցին ուշադրություն դարձնել միջազգային կարծիքի վրա:

Առաջինը անցած ամառ Գեզի այգու համաժողովրդական բողոքի ժայթքումն էր, որի պատճառով Թուրքիան հայտնվեց անցանկալի արտասահմանյան լրատվամիջոցների սևեռուն հայացքի տակ: Երկրորդը շարժման երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական դաշտում հայտնվելն էր, որը հանգեցրեց հսկայական կոռուպցիոն սկանդալի բացահայտման, կառավարությանը զրկեց անգլերեն լեզվով հիմնական լրատվամիջոցներից մեկից, որի լուսաբանման վրա էր ապավինում:

Երրորդ` Սիրիայում և Իրաքում իսլամական պետության տարածումն էր, որն ուժեղ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա` ԱՄՆ-ի կոալիցիային միանալու հարցում: Իշխանամետ մամուլի տեսաբան Յըլդըրայ Օգուրը նկատել է, որ Թուրքիայի մասնակցությանն ուղղված ամերիկյան ջանքերն ուղեկցվում են ՛՛անիրազեկության, խեղաթյուրման և ապատեղեկատվության լրատվական արշավով՛՛:

Վերջին ամիսներին, ՛՛New York Times՛՛-ը դարձել էր թշնամանքի հատուկ օբյեկտ: Հոկտեմբերին, Անկարայում իսլամական պետության հավաքագրման ջանքերի վերաբերյալ հոդվածներից մեկը կպավ ցավոտ տեղին: ՛՛The Times՛՛-ի Թուրքիայի թղթակից Ջեյլանը Յեգինսուին ԱԶԿ-ի մամուլում պախարակեցին և, ի վերջո, մահվան սպառնալիքների տակ նա փախավ երկրից:

Այս մարտավարությունը երկար պատմություն ունի Թուրքիայում և փորձառու լրագրողները կհիշեն, որ Անկարայում իրենց պարբերաբար պիտակավորում էին ՛՛անգլիական լրտեսներ՛՛, որովհետև լուսաբանում էին 1990-ականներին Քրդական բանվորական կուսակցության հետ Թուրքիայի ռազմական հակամարտության ամենամութ ժամանակները:

Ճնշող է, երբ նման մեթոդները օգտագործվում են նաև այսօր: Բայց զավեշտալի է, որ ՛՛New York Times՛՛-ն այժմ մի կողմ է քաշվել: Դա, ի վերջո, այն թերթն է, որը եղել է Էրդողանի կուսակցության ամենահավատարիմ պաշտպաններից մեկը: Շարունակ հրապարակում էր խմբագրականներ, որտեղ Թուրքիան ներկայացվում էր որպես կենսունակ ժողովրդավար երկիր, նույնիսկ երբ իշխանության ավտորիտար քայլերը դառնում էին անհանդուրժելի:

Բայց դա այն ժամանակ էր: Այսօր կառավարությունն իրեն զգում է նույն այդ օտարերկրյա լրատվամիջոցների հարվածի թիրախում, որոնց մի ժամանակ այդքան հաջողությամբ սիրատածում էր և որպես ճնշումներին պատասխան ազատ է արձակել իր ԶԼՄ-ներին:

Պետական ՛՛Anadolu՛՛ գործակալությունը (մինչև վերջերս այն ղեկավարում էր Էրդողանի նախկին մամուլի խորհրդականը) արագացրել է իր հրապարակումների միջազգային տարածումը, որը ներառում է կառավարության բարեկամական թերթերի անգլերեն թարգմանությունները, Էրդողանի կողմնակից սոցիալական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը, ստեղծվել են օտարերկրյա դիտորդներին ուղղված բազմաթիվ նոր կայքեր:

Այդ գործունեության մեծ մասը ստանում է ԱԶԿ-ի ֆինանսական միջոցներով ոտքի կանգնած ցանցի աջակցությունը: ԱԶԿ-ի բիզնեսն էլ իր հերթին ապավինում է կառավարությանը` ստանալով շահութաբեր պայմանագրեր և խուսափելով հարկային ստուգումներից:

Գյուլենի շարժման հետ կապը խզելուց հետո, Էրդողանը և ԱԶԿ-ն նույնպես որոշեցին ունենալ հուսալի անգլերեն լեզվով թերթ-խոսափող: Արդյունքում ստեղծվեց ՛՛Daily Sabah՛՛ -ը, նոր հրապարակումը գործում է Sabah-ի զանգվածային շրջանառության հետ առընթեր: Վերջինը պատկանում էր Էրդողանի փեսային, որը անցյալ տարի վաճառել էր մի լոյալ ընկերության:

Կազմված լինելով նրբորեն քողարկված պետական մամլո հաղորդագրություններից` ՛՛Daily Sabah՛՛-ը, ըստ էության ԱԶԿ-ի մտածողության անգլերեն տարբերակն է, այն ինչ շատ թուրքեր կարդում են ամեն օր:

Որոշ առումով, թուրքական կառավարության տեղեկատվական պատերազմը ընկալվում է որպես Վլադիմիր Պուտինի սանձազերծած քարոզչական հարձակման արձագանք, որը Պիտեր Պոմերանցևը և Մայքլ Վայսը վերջերս բնութագրել էին որպես ՛՛ռազմականացված տեղեկատվություն՛՛: Երկու քարոզարշավները ծագել են ավանդական ԶԼՄ-ների, ինչպես նաև կառավարության հանդեպ Արևմուտքում ձևավորված բարձր թերահավատության պայմաններում:

Տեղեկատվական դռնապանի նախկին դերը փլուզվել է ի դեմս այլընտրանքային լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի նյութերի տարածման, որոնք թուրքական և ռուսական իշխանությունները ձգտում են օգտագործել իրենց շահերի համար:

Կա, սակայն, մի կարևոր տարբերություն: Այսօրվա Կրեմլը փորձում է մերժողականությամբ շփոթություն առաջացնել ՛՛Ռուսաստանի թշնամիների՛՛ մեջ, որը հիմնված է պոստմոդեռնիստական այն համոզմունքի վրա, թե օբյեկտիվ ճշմարտությունը տեղին չէ և փաստերի կարևորությունը կորում է հօգուտ պատմությունների: Պոմերանցևը Պուտինի մասին գրում է. ՛՛նոր քարոզչության նպատակն է ոչ թե համոզել որևէ մեկին, այլ խանգարել արևմտյան պատմություններին, վերացնել փաստի և գեղարվեստականի միջև սահմանը՛՛:

Թուրքիայի կառավարությունը մի կողմից հետևում է այդ ոճին, մյուս կողմից, նաև հուսահատորեն ձգտում է համոզել արևմտյան դիտորդներին փոխել կարծիքը: Իրոք, ստանդարտ դավադիր նյութերի կողքին, Daily Sabah-ում կան նաև դիրքորոշումներ, որտեղ մարդին անկեղծորեն ցանկանում են հասկանալ, թե ի՞նչ սխալ է տեղի ունեցել ՛՛Արևմուտքի՛՛ և Թուրքիայի հարաբերությունններում:

Ցավոք սրտի, նրանց համար այս քարոզարշավի արդյունքները խոստումնալից չեն: Չնայած ԱԶԿ-ի ջանքերին, Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի նկատմամբ վերաբերմունքն արտասահմանում շարունակում է վատանալ: Անցյալ տարվա ժողովրդավար զինվորի փոխարեն Էրդողանն այժմ օտարերկրյա ԶԼՄ-ներում հիմնականում հայտնվում է որպես ծաղրի օբյեկտ, մի քանի շաբաթը մեկ հանդես է գալիս անսպասելի հիմար հայտարարություններով:

Նախագահը նույնիսկ փորձում է միջազգային թերահավատությունն օգտագործել հօգուտ իրեն: Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա օգտագործում է պոպուլիստական այն գիծը, թե Արևմուտքն անդրդվելի թշնամական վերաբերմունք ունի Թուրքիայի և նրա անվախ, ճշմարտախոս ղեկավարի հանդեպ:

Ըստ տրամաբանության այդ թշնամանքը չպետք է զարմացնի: Եթե արևմտյան ԶԼՄ-ները, իրոք, զբաղված են թուրքական կառավարությունը զրպարտելու և վարկաբեկելու դավադրությամբ, ապա, անկախ ՛՛Daily Sabah՛՛ օրաթերթի ջանքերի, բացասական կարծիքը կձևավորվի: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Արդարություն և Զարգացում կուսակցության քարոզիչների նոր բանակը փորձում է համոզել արևմտյան կարծիք ձևավորողներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ