19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես համար 1 քվեաթերթիկն ենք, այնպես էլ կլինենք ընտրությունների արդյունքում. Արկադի Փելեշյան

-Պարոն Փելեշյան, Վանաձորում ընտրարշավը թևակոխել է վերջին շաբաթը, ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում տարբեր ուժերի միմյանց հակասող պնդումները քաղաքում վերջին տարիներին կատարված աշխատանքները յուրաքանչյուն իրեն վերագրելու մասին:

-Ինձ համար տարօրինակ է արված որոշ գործերը մեկը մյուսից խլելու պրիմիտիվ մարտավարությունը, որովհետև այսօր ավելի շատ անելիքներ կան, քան արվել են մինչ այս: Եվ հետո ի՞նչ է նշանակում «այս ես եմ արել» «այն մյուսը ես եմ արել», կարծես իր գրպանից կամ իր հունարով հայթայթված միջոցների հաշվին արված գործեր են, մինչդեռ դրանք բացառապս բոլորը մեր քաղաքացիների վճարումների հաշվին գոյացած գումարներ են: Ես, որ Արման Բերնեցյանի հետ փոխքաղաքապետեր ենք եղել, համայնքապետարանի բաժնի պետերը և ավագանին ունեցել են այս ամենում ծանրակշիռ ներդրում, սակայն այսօր մենք չենք շեփորում այդ ամենը, որովհետև կարևորում ենք դեպի առաջ նայելը ու նոր և ավելի շատ անելիքները, որոնք առավել շոշափելի ու զգալի կլինեն մեր ժողովրդի համար:

-Պարոն Փելեշյան, կարծես նորից չեն դադարում խոսակցությունները այս կամ այն ուժի հետ միանալու մասին:

-Ուրեմն, վստահ կարող եմ ասել, որքան բարձրանում է մեր վարկանիշը, այնքան որոշ անբարոյականներ թեժացնում են այդ լուրերը: Բայց դրանք բոլորը շախ ու մատ են լինելու դեկտեմբերի 5-ին քվեարկության արդյունքները տեսնելուց հետո: Մեր սիրելի ժողովրդին կոչ եմ անում ականջ չկախել քաղաքական ժուլիկների տարածած կեղծիքներին, վստահ քվեարկել մեր օգտին, քանի որ բացառվում է, որ մենք չարաշահենք մեր բազմահազար ընտրողների վստահությունը ու նրանից թաքուն նախնական պայմանավորվածությունների մեջ մտնենք: Ինչպես համար 1 քվեաթերթիկն ենք, այնպես էլ կլինենք ընտրությունների արդյունքում: 

shamshyan.com 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ