20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ստախոսը ինքդ ես», «Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ, բոլորդ դատվելու եք», «Գնա փողոցում քո գործը արա». ԱԺ-ում հանձնաժողովի նիստը լարված մթնոլորտում անցավ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում։
Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։
 
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, արձագանքելով Գեղամ Մանուկյանին, թե ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրում և հանրությունը ստիպված այլ աղբյուրներից է տեղեկատվություն ստանում, ասաց.
 
«Դուք եք ապատեղեկատվության աղբյուր»։
 
«Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ տեղեկությունների միջոցով, պարոն Քոչարյան, Դուք և հանձնաժողովի մի շարք անդամներ…», – ասաց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։
 
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան:
 
«Սուտը ինքներդ եք ասում, անձամբ Դուք։ Ստախոսը ինքդ եք», – բղավեց Քոչարյանը։
 
Մինասյանը հորդորեց, որ իրեն չընդհատեն։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ