29 Հունվարի, Saturday, 2022
KFC

Այլևս ոչ մեկը չի օգնելու հայ ժողովրդին, մե՛նք պիտի կռիվ տանք մեզ համար․ Կարին Տոնոյան

untitled_1.thumb

«Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում։ Հայ զինվորն այսօր չգիտի՝ ինքը վաղը կլինի, թե չի լինի։ Մենք 5 000 զավակ տվեցինք՝ հավատալով խարդախություններին, հավատալով ստերին։ Հիմա մեզ ասում են՝ էլ սուտ չենք խոսում։ Ո՞նց հավատանք», – Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող Կարին Տոնոյանը։

Նա տարակուսեց հասարակության այն հատվածի դիրքորոշումից, որը պատերազմից մեկ տարի անց, Սյունիքում տալով բազմաթիվ զոհեր, գերիներ, դեռ շարունակում է հավատալ իշխանություններին։

«Շարունակում ենք հավատալ խաբողին, ստողին, երկիր տվողին, բայց չենք հավատում իրար, կասկածում ենք իրար։ Նրանք, ովքեր իրենց հոգում ունեն ուժ՝ հաղթահարելու այդ կասկածը, խնդրում եմ՝ դուրս եկեք փողոց, ու մենք կարող ենք հասնել մեծ հաղթանակի։ Այլևս ոչ մեկը չի օգնելու հայ ժողովրդին։ Մենք պիտի հասկանանք, որ մե՛նք ենք կռիվ տալու մեզ համար, որ միայն մե՛զ վրա հույսներս դնելով՝ կարող ենք երկիրը պահել։ Դա ապացուցել են մեր զավակները 44-օրյա պատերազմում, դա ապացուցել են պատմության ընթացքում մեր բոլոր փառապանծ հերոսները։ Եթե մենք պիտի զիջենք այն հողը, որը շաղախված է նրանց արյունով, ուրեմն ապրելու իրավունք անգամ չունենք», – ասաց Կարին Տոնոյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ