18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց կսկսվի. «Ժողովուրդ»

Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, եւ այն պետք լինի իր հսկողության ներքո:

Տեղեկացանք, որ դեպքից հետո իրավապահ համակարգում անդրադարձ է եղել մայրաքաղաքում վերջին ամիսներին աղմակահարույց սպանություններին, որոնց մասով դեռեւս իրավապահները փնտրում են սպանությունները կատարողներին:

Ասել է թե՝ չի բացառվում երեկ կատարված եւ, առհասարակ, վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի, քանի որ բացահայտումների ցուցանիշները գոհացուցիչ չեն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ