26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը “մշակել է” սեփական մեթոդիկան քաղբանտարկյալների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն իր անհամաձայնությունն է հայտնել Քրիստոֆ Շտրասերի զեկույցում նշված տվյալների հետ, ըստ որի  Ադրբեջանի 90 քաղաքացիներ քաղբանտարկյալներ են համարվում:

“Ի տարբերություն Եվրախորհրդի, մենք կարծում ենք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Ադրբեջանում միայն կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրվող բանտարկյալներ են: Չնայած այն բանին, որ նրանցից ոմանք զբաղվում են քաղաքականությամբ: Դա Ադրբեջանի դիրքորոշումն է”,-հայտնել է նա “APA” գործակալությանը:

Հասանովի խոսքով` Ադրբեջանը բազմիցս հայտնել է Եվրախորհրդին եւ նրա ենթակառուցվածքներին, ովքեր զբաղվում են քաղբանտարկյալների հարցերով երաշխավորումներով, որ “քաղբանտարկյալ” հասկացությունը պետք է ճշգրիտ չափանիշներ ունենա: Ինչ վերաբերում է Շտրասերի զեկույցում նշված 90 քաղբանտարկյալներին, Հասանովը հայտարարել է, որ դա Շտրասերի սուբյեկտիվ դիրքորոշումն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ